Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ իրենց մեկնաբանությունները կարդում եմ, ամոթ եմ զգում իրենց փոխարեն. Աշոտ Մելիքյանը՝ Փաշինյանի եւ նրա կնոջ գրառումների մասին

Հուլիս 22,2025 14:59

Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ՝ սոցցանցերում արած վիրավորական  արտահայտություններին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ երկրի առաջին դեմքը եւ նրա կինը պետք է ավելի զուսպ եւ ինքնատիրապետող լինեն, օրինակ ծառայեն հասարակության համար:
«Այն բառապաշարը, որով Փաշինյանն ու իր կինն արձագանքում են իրենց հասցեին արված վիրավորանքներին, ինձ համար սկզբունքորեն անընդունելի եւ դատապարտելի են… Երբ ես իրենց մեկնաբանությունները կարդում եմ, ամոթ եմ զգում իրենց փոխարեն:

Այդ առիթով իմ մտահոգությունը ես եւ ֆեյսբուքում եմ գրել, եւ դրանից հետո արձագանք եմ ստացել…Ցավոք, վարչապետը չի պատրաստվում հայհոյախոսությունները լռության արժանացնել, հավաստիացրել է, որ շարունակելու է նույն կերպ: Սա շատ մտահոգիչ է, որովհետեւ ես մնում եմ նույն համոզման, որ հասարակությունը հենց քաղաքական վերնախավից է օրինակ վերցնում, եւ դա ուղիղ ճանապարհ է էլ ավելի այլանդակելու ու հասարակությանը ռեգրեսի բերելու՝ մտածելակերպի ու արտահայտվելու կուլտուրայի, մարդկանց հետ հարաբերվելու առումով»,- ասուլիսում ասաց Աշոտ Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031