Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմելու եմ Եվրոդատարան». Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում. «Ռադար»

Հուլիս 22,2025 18:04

Radar. Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատաքննությունը։

Այսօր ցուցմունք է տվել Սեդրակ Առուստամյանը։ Անդրադառնալով իր և Ծառուկյանի հարաբերություններին՝ նա նշել է, որ շփվել են բացառապես բիզնեսի հետ կապված հարցերով։ Առուստամյանի խոսքով՝ ինքը քաղաքական թեմաներին չի խառնվել, և Ծառուկյանն էլ արգելել է դա։

Այնուհետև ցուցմունք է տվել Գագիկ Ծառուկյանը։ Նա ևս նշել է, որ տարիներ շարունակ վստահել է Սեդրակ Առուստամյանին, և որ նրանք շփվել են միայն բիզնեսի հարցերով։

«Ես, նայելով մեր մեղադրողի մոտեցմանը, գիտեմ՝ ինչպես որոշեք, այդպես էլ որոշելու եք։ Ասեմ, որ լիարժեք հույսեր չունեմ, թե կարդարացնեք։ Ես դիմելու եմ Եվրադատարան»,- նշել է Ծառուկյանը։ Նա նաև ասել է, որ գիտակից կյանքում միշտ ցանկացել է օգնել. որքան մեծացել է հնարավորությունը, այնքան ավելի շատ է օգնել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031