Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը

Հուլիս 23,2025 10:47

Ֆասթ բանկն օրերս Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը, որը գործում է Լեռնագործների փողոցի թիվ 15 հասցեում։ Մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝  ներառյալ հարմարավետ սպասասրահ, մասնավոր խորհրդատվական գոտիներ և փորձառու մասնագետներ։

Ֆասթ բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Քաջարան քաղաքի մասնաճյուղը լինելու է ունիվերսալ մասնաճյուղ, հաճախորդներին առաջարկելու է ժամանակակից բանկային պրոդուկտներ և ծառայություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված: Մասնաճյուղի հիմնական նպատակը նաև լինելու է բնակչության ֆինանսական կրթվածության բարձրացումը` ուղղված թվային բանկինգից անվտանգ օգտվելուն»:

Նոր մասնաճյուղը մատուցում է բանկային ամբողջական ծառայություններ՝ հաշիվների բացում և կառավարում, վարկային ու ավանդային գործարքներ, փոխանցումներ, քարտային ծառայություններ և առցանց բանկինգի փաթեթ։

Քաջարանի մասնաճյուղի բացումը ոչ միայն նոր ֆինանսական հնարավորություններ է առաջարկում համայնքի բնակիչներին, այլև նոր աշխատատեղեր է ստեղծում՝ խթանելով տեղական տնտեսությունը։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031