Մեծ Բրիտանիայում գործող CapX առցանց լրատվամիջոցում, որը պատկանում է Centre for Policy Studies պահպանողական վերլուծական կենտրոնին, հրապարակվել է դոկտոր Դավիթ Գրիգորյանի հոդվածը՝ «Փաշինյանի բռնապետությունը սպառնում է Հայ եկեղեցուն»:
Բրիտանական CapX-ը կենտրոնանում է ազատ շուկայական տնտեսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատության արժեքների վրա։ Այն հաճախ հրապարակում է խորքային վերլուծություններ՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ հասարակության հիմնասյուները։
CapX-ում հրապարակված վերլուծական հոդվածում խիստ քննադատության է ենթարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Ըստ հոդվածի, նա նպատակ ունի ոչ միայն կոտրել հոգևոր հաստատության անկախությունը, այլ հոգեբանորեն զինաթափել հայ ժողովրդին՝ թուլացնելով ազգային ու հոգևոր դիմադրողականությունը՝ հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման պայմաններում։
Հոդվածագիրը զգուշացնում է, որ Հայաստանը գտնվում է վտանգավոր խաչմերուկում, որտեղ ազգային ինքնության վերջին պատնեշը՝ եկեղեցին, հայտնվել է իշխանության և արտաքին ուժերի ճնշման տակ։ CapX-ը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պաշտպանել Հայաստանում հավատքի ազատությունն ու հոգևոր ինքնավարությունը։
Կարդացեք նաև
«ԱՄՆ-ում կրոնական ազատության պաշտպանները, որոնցից մի քանիսը սերտ կապ են պահպանում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակի հետ, լավ գիտակցում են Փաշինյանի և եկեղեցու միջև երկարատև լարվածությունն ու ճնշման ենթատեքստը:
Սակայն վերջին հարձակումները վերաճել են կրոնական ազատության լիարժեք ճգնաժամի։ Այն, ինչ սկսվել էր որպես բանավոր հարձակումներ, որոնք նսեմացնում և հուսահատեցնում էին եկեղեցու առաջնորդներին և նրանց հեղինակությունը, ինչպես նաև Հայաստանի հավատացյալ ժողովրդին, որոնց հոգևոր, բարոյական և ազգային ինքնությունը խորապես արմատավորված է իրենց եկեղեցում, վերածվել է այն բանի, ինչից մեզանից ոմանք արդեն որոշ ժամանակ սարսափում էին. Էրդողանի և Ալիևի ջանքեր՝ ոչ միայն նսեմացնելու և վիրավորելու հայկական եկեղեցին, այլև բռնագրավելու նրա անկախությունը, ստանձնելու վերահսկողությունը և որոշելու, թե ով պետք է առաջնորդի աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին ։
Նման սկանդալային զարգացումները պետք է շատ անհանգստացնեն մարդու իրավունքների և կրոնական ազատության յուրաքանչյուր կողմնակցին՝ անկախ նրանից՝ քրիստոնյա է, թե ոչ։
Հայաստանը գտնվում է Ադրբեջանի կողմից բռնակցվելու եզրին , և նրա եկեղեցին դիմադրության միակ մնացած հենասյունն է։ Այն արժանի է մեր աջակցությանը ներքին բռնապետության և արտաքին ագրեսիայի դեմ պայքարում»,- գրում է Դավիթ Գրիգորյանը: