Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀ տնտեսական քաղաքականությունը հավակներ իրական խոշոր ներդրումների, չէր հղի ազդակ, որի հանդեպ ցանկացած խոշոր ներդրող զգայուն է՝ սեփականության իրավունքի վերանայում ըստ քաղաքական նպատակահարմարության. Հակոբ Բադալյան

Հուլիս 23,2025 14:20

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի էլցանցերի հանդեպ կառավարության գործողությունը վկայում է, որ այսպես կոչված տնտեսական քաղաքականությունը բացարձակապես չի ենթադրում աշխատանք խոշոր ներդրողների հետ, Հայաստան խոշոր իրական ներդրումներ ներգրավելու հավակնություն:

Ինչու եմ ասում իրական: Որովհետեւ Հայաստանում հիմա ինչ-որ թվեր են ներկայացվում ԱյԹի ոլորտում, որոնք սակայն իրականում ավելի շուտ գրասենյակներ են, քան Հայաստանի իրական տնտեսությանը, տնտեսական արտադրողականությանը, տնտեսության արդյունաբերական ներուժի ընդլայնմանը միտված ներդրումներ:

Եթե Հայաստանի այսպես կոչված տնտեսական քաղաքականությունը հավակներ իրական խոշոր ներդրումների, արտերկրում խոշոր ներդրողների հետ գործակցության լուրջ հեռանկարների, ապա նրանց չէր հղի այն ազդակը, որի հանդեպ ցանկացած խոշոր ներդրող առավել զգայուն է՝ սեփականության իրավունքի վերանայում ըստ քաղաքական նպատակահարմարության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031