Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը ռազմական անվտանգության ամրապնդման մասին հուշագիր են ստորագրել

Հուլիս 23,2025 14:44

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։

«IDEF 2025» ցուցահանդես-վաճառքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ստորագրել են «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր»:

Պաշտոնական աղբյուրները, սակայն, դեռևս չեն հայտնում հուշագրի առանձին դրույթները:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ, որտեղ ներկա էր գտնվել նաև Թուրքիայի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Մուհսին Շենթյուրքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031