Լրահոս
Օրվա լրահոսը

4  ուղետոմս 1-ի գնով

Հուլիս 23,2025 15:43

Telcell Wallet հավելվածով առաջին անգամ տրանսպորտի մեկանգամյա ուղետոմս ձեռք բերելիս՝ օգտատերերը կստանան տրանսպորտի 3 անվճար տոմս (ավտոբուս/մետրո):

Նվեր տոմսերը հասանելի կլինեն Telcell Wallet հավելվածի «Տրանսպորտ» բաժնում: Դրանք վավերական կլինեն 3 օր: Ակցիան գործում է հուլիսի  15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: 

Ինչպե՞ս ստանալ 3 անվճար տոմս

  1. Մուտք գործել Telcell Wallet հավելված։
  2. Գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմել «Տրանսպորտ»։
  3. Սեղմել «Գնել ուղետոմս», ընտրել տրանսպորտային միջոցը՝ «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետև տոմսի քանակը, վճարման եղանակը և սեղմել «Շարունակել»։
  4. Սեղմել «Վճարել»։
  5. Վճարումը հաստատելուց հետո օգտատերը ստանում է ծանուցում տոմսերի նվերների մասին, որոնք հայտնվում են «Ուղետոմս» բաժնում։ Հավելվածում տրանսպորտի առաջին տոմսի գնման ավարտից հետո օգտատերը ավտոմատ կերպով կստանա տրանսպորտի 3 անվճար տոմս (ավտոբուս/մետրո): Նվերը յուրաքանչյուր օգտատիրոջ համար միանվագ է:

Անհրաժեշտ է իմանալ

  • Արշավին կարող են մասնակցել Telcell Wallet հավելվածի ամբողջովին նույնականացում անցած օգտատերերը, որոնք կցել են անձնագիրը, իրենց պատկանող բանկային քարտը կամ ունեն Telcell Wallet բացված բանկային հաշիվ։ Ի դեպ, նույնականացման գործընթացը հեշտացվել է և այն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում։
  • Եթե նույնականացումը չի ստացվում, անհրաժեշտ է կապ հաստատել 8830 կարճ համարով կամ գրել անձնական նամակ։
  • Օդանավակայանի ուղետոմս գնելու դեպքում նվեր է տրվում ավտոբուսի կամ մետրոյի ուղետոմս (ոչ օդանավակայանի):
  • Նվեր չի տրվում տերմինալից ուղետոմս գնելիս, միայն այն դեպքում, երբ առաջին տոմսը գնվել է Telcell Wallet-ով (անկախ գնված ուղետոմսերի քանակից)։
  • Եթե նախկինում Telcell Wallet-ով գնվել է ուղետոմս, ապա օգտատերը նվեր չի կարող ստանալ։
  • Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նվեր տոմսերի վավերականության ժամկետը 3 օր է։

 «ԹԵԼՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031