Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Հուլիս 23,2025 16:29

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս ամառ ևս յուրահատուկ հմայք հաղորդեց մայրաքաղաք Երևանին: Շուրջ մեկ շաբաթ համաշխարհային կինոդեմքերն իրենց փորձն ու արվեստը ներկայացրին միջմշակութային փոխգործակցության յուրահատուկ հարթակ դարձած փառատոնում: 22-րդ անգամ կյանքի փիլիսոփայությունն ու հաճելի ժամանցը կինոյի լեզվով համադրվեցին մեկ վայրում: Ցուցադրվեցին մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններից:

Արդեն 14-րդ անգամ հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկեր դարձավ Viva-ն։ Այս հարթակը հերթական անգամ աշխարհում ճանաչելի դարձրեց հայի ստեղծագործականությունն ու արվեստի ոլորտում նոր բարձունքների հասնելու վճռականությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը փառատոնի փակմանը մասնակիցներին դիմեց Սյունիքից:

«Նվիրվածությունը սեփական գործին յուրաքանչյուրիս առաքելությունն է, և դուք էլ անմնացորդ նվիրված եք Ձեր կոչմանը։ Դուք դա անում եք հրաշալի. ստեղծում եք որակյալ բովանդակություն, մենք էլ զարգացնում ու հզորացնում ենք այդ բովանդակությունը մարդկանց հասցնելու ուղիները: Առհասարակ, որևէ փառատոն, բացի իր ծրագրերից, արվեստի աշխարհի մարդկանց թույլ է տալիս բացահայտել այն ժողովրդին ու այն երկիրը, որում անցկացվում է փառատոնը: Որպես սյունեցի մարդ, ով նաև գնահատում է կինոյի աշխարհը, ուզում եմ հավատալ, որ Հայաստանից մեկնելու եք ամենադրական ընկալումներով ու տպավորություններով: Շնորհակալություն Հայաստանում լինելու, փառատոնին մասնակցելու և ձեր գործին նվիրված լինելու համար», – տեսաուղերձում ասել է Արմեն Ավետիսյանը:

«Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին մեր քաղաքը ևս մեկ անգամ վերածվեց մշակութային խաչմերուկի, որտեղ տարբեր աշխարհամասերից ժամանած կինեմատոգրաֆիստներ, արվեստագետներ, քննադատներ ու հանդիսատես հանդիպեցին մի հարթակի շուրջ՝ կինոյի լեզվով արտահայտելու իրենց մտահոգությունները, հույզերն ու երազանքները։ Մենք հպարտ ենք, որ մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերն այս տարի ևս բարձր պահեցին փառատոնի նշաձողը՝ ներկայացնելով ոչ միայն կինեմատոգրաֆիական նորարարություն, այլև սոցիալական ու մշակութային խիզախ մոտեցումներ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր միջազգային և տեղական գործընկերներին, ժյուրիի հեղինակավոր կազմին, հյուրերին, մասնակիցներին և, իհարկե, հանդիսատեսին, որոնց հավատարմությունն ու սերն են դարձնում այս փառատոնը հնարավոր։ «Ոսկե ծիրանը» շարունակում է ապացուցել, որ Երևանը կարող է լինել համաշխարհային կինեմատոգրաֆիայի կարևոր հանգույցներից մեկը՝ ներկայացնելով թե՛ միջազգային բարձրակարգ ֆիլմեր, թե՛ հայաստանյան և տարածաշրջանային նոր ձայներ», – նշել է փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Կինոփառատոնի հանդիսավոր փակումն ազդարարվել է Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով: Միջազգային կինոփառատոնին և կայացած մրցանակաբաշխությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://gaiff.am/arm։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031