ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Արյունահեղությունից խուսափելու վերջին պատեհությունը
Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։
Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, եւ թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։
Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
Մեծապատիւ Պարոն Վարչապետը ո՛չ մէկին էլ չի լսելու:
Ինչպէս որ յաջողեցաւ երկիրը ազատագրել՝ նախկիններից եւ ՌԴ-ից, նոյնպէս էլ, իր ժողովուրդով, նոյն այդ հոյակապ դուխով, ազատագրելու է՝ Մայր Տաճարը:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Ի դէպ, Մեծարգո պարոն առաջին նախագահ, իսկ 2008-ին, դուք չէի՞ք արդեօք՝ «Գապոն քահանա»ն… Էն վախտ, Փաշինյանը ձեր աշկերտն էր միայն…