Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում են ռուսաստանյան լրատվականները:
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել Ստամբուլի Չիրագան պալատում։ Տեղի է ունեցել եռակողմ հանդիպում` Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է անել ամեն ինչ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի առաջխաղացման համար։
Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարի պահպանմանը հետևելու համար, ասել է Ֆիդանը: