Լրահոս
Օրվա լրահոսը

Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն. Վարուժան Գեղամյան

Հուլիս 24,2025 10:15

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Այս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքնիշխանությունից ու դարձնում վիլայեթ։

Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում, փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի քաղաքականության վերջնարդյունքն է, որը հակահայկական է իր բնույթով։

Սակայն Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրել, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։

Դա անելու առաջին քայլը դե-ֆակտո իշխանության հեռացումն է ու համազգային իշխանության ձևավորումն է։ Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031