«Ժողովրդի մասին անպարկեշտ արտահայտությունների մասով մենք ևս վիրավորված ենք զգում եւ ես, որպես ժողովրդի մաս կազմող անհատ եւ պարզվեց, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան, որ վիրավորված են զգում։ Մենք, իհարկե, խորհրդակցելով․․․ այո, երեւի թե ավելի շուտ էր պետք այս հայցը ներկայացնել, բայց նաեւ գիտեք, երեւի թե ինչ-որ առումով մարդը ՔԿՀ-ում է եւ ինչ-որ մասով գուցե նաեւ դա է եղել, որ ավելի ներողամիտ ենք եղել, բայց պարզվեց, որ անձը շատ հեշտությամբ դատի է տալիս։ Ընդհանուր առմամբ, խոսքի ազատության ճնշման փորձեր են արվում եւ, ընդհանուր առմամբ, պետք է հակադիր դիրքորոշում ձեւավորել եւ արտահայտել»,- կառավարության նիստի ավարտից հետո, ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանին դատի տալու իր նախաձեռնության մասին հարցին։
Նա հայտարարեց, որ հարցը իրավաբանների հետ քննարկումների փուլում է, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնի։
Լրագրողներից մեկի հարցին՝ Ձեզ չե՞ն վիրավորել «տգետներ», «ոջիլ», «մեռելի զդաչի» արտահայտությունները, որոնք Աննա Հակոբյանն է արել, նրա դեմ հայց չե՞ք ներկայացնելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ այդ արտահայտությունները արվել են հենց նրա համար, որ բավական է ժողովրդին վիրավորեք, անպարկեշտ արտահայտություններ անեք։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ մասնակցելո՞ւ է Անահիտ Ավանեսյանը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքին, որի նպատակը Վեհարանն «ազատագրելն է»։
«Կմտածեմ՝ կորոշեմ»,- եղավ պատասխանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ