Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն անկեղծ չէ, երբ ասում է, թե «եզակի» լուծում ունի տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար. Զախարովա

Հուլիս 24,2025 15:12

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ ԱՄՆ-ն անկեղծ չէ, երբ ասում է, թե «եզակի» լուծում ունի տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար:

Արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում Զախարովան ասել է. «ԱՄՆ-ն չի կարող առաջարկել որևէ նոր բան, ինչն արդեն արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ մասնագիտացված աշխատանքային խմբի շրջանակում»։

Նա հավելել է, որ արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցության պատճառով խմբի աշխատանքը կանգ է առել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031