ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից:
«Բրյուսելի բարի մտադրությունների ներքո դա զուտ օպորտունիստական խնդիր է։ Արևմուտքը ձգտում է Բաքվի և Երևանի միջև հաշտեցման գործընթացը տեղափոխել իր սեփական հուն՝ կրկին քաղաքական հաջողություններ հայտարարելու համար», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է Զախարովան՝ ի պատասխան հարցի, թե ԱՄՆ–ն ու Եվրոպան վերջերս պնդում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է։
Զախարովան նշել է, որ այս ընթացքում Հարավային Կովկասի երկու երկրները փորձում են ինքնուրույն, իրենց ամենամոտ հարևանների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աջակցությամբ, որոնք բազմիցս նպաստել են նրանց հաշտեցմանը կամ սուր կոնֆլիկտային իրավիճակների լուծմանը, գալ կառուցողական, կոնսենսուսային որոշումների, որոնց հետ նրանք կկարողնանան ապրել։