Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ մեր համոզմամբ՝ Միքայել Սրբազանին կալանավորել են իրականում պատժելու նպատակով, ապա փորձելու են պահպանել կալանքը»․ Արա Զոհրաբյան

Հուլիս 24,2025 14:50

Aravot.am-ի զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը։

-Պարոն Զոհրաբյան, Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Նա կալանավորվել էր երկու ամսով։ Ըստ Ձեզ՝ կալանքն իրավաչա՞փ է։

– Նախաքննությունն ավարտվել է: Հաջորդիվ պետք է մեղադրական եզրակացությունը հաստատվի դատախազի կողմից և գործն ուղարկի դատարան: Միքայել սրբազանի կալանքն անհիմն է և անօրինական: Ընդհանրապես, Միքայել Սրբազանը հանցագործություն չի կատարել: Այս առումով բացակայում է նաև հիմնավոր կասկածը:

Ցանկանում եմ հիշեցնել, որ նույն հայտարարության համար գլխավոր դատախազությունն արդեն դիրքորոշում էր հայտնել, որ դա հանցագործություն չի համարվում: Մինչդեռ, հետագայում քաղաքական նկատառումներից ելնելով՝ նույն դատախազությունն անտեսեց իր իսկ դիրքորոշումը:

-Որո՞նք են այն հիմքերը՝ ըստ որոնց, Ձեր կարծիքով, Միքայել Սրբազանի խափանման միջոցը կարող է փոփոխվել և նա կկարողանա ազատության մեջ մասնակցել դատական նիստերին։

Դատարանը կալանքը կիրառելիս գտել էր նաև, որ Միքայել Սրբազանը կարող է ազդել քննության վրա: Իհարկե, սա չհիմնավորված փաստարկ է: Նախաքննությունն ավարտվելուց հետո այդ հարցն ինքնըստինքյան դուրս է գալիս: Քանի որ մեր համոզմամբ՝ Միքայել Սրբազանին կալանավորել են իրականում պատժելու նպատակով, ապա փորձելու են պահպանել կալանքը:

-Կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանի պլանը Վարդավառի օրը Վեհարանում հեղաշրջում անելն է։ Այս գործողությունները և՞ս այդ պլանի շրջանակներում են։

-Ժամկետների մասով բան չեմ կարող ասել, սակայն մի բան պարզ է՝ այդ քայլով Նիկոլ Փաշինյանը բախումներ է հրահրում, որի պատասխանատվությունը իրենն է և իրավապահ մարմինների ղեկավարներինը: Ոչ ոք, ո′չ պետությունը, ո′չ վարչապետը, ո′չ ադրբեջանական և ո′չ թուրքական ուժերը իրավունք չունեն խառնվելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031