«Փաստինֆո». ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են ներողություն խնդրել «Սրբազան պայքարի» ու Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար։
«Ռոմանոս Պետրոսյանը հրապարակայնորեն թույլ է տվել մի շարք վիրավորական և զրպարտչական արտահայտություններ՝ «Սրբազան պայքարի» կալանավորված կողմնակիցների ու Բագրատ Սրբազանի հասցեին։ Մասնավորապես՝ նրանց անվանել է ահաբեկիչներ՝ այդպիսով ստեղծելով բացասական վերաբերմունք և խեղաթյուրելով իրականությունը։ Մենք այս արտահայտությունները հայցադիմումում որակել ենք որպես վիրավորանք և զրպարտություն՝ պահանջելով պատշաճ պատասխանատվություն», – «Փաստինֆո»-ին ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նրա արձանագրմամբ՝ նման հայտարարությունները ոչ միայն խաթարում են անմեղության կանխավարկածը, այլև հասարակական մթնոլորտ են ձևավորում, որը նպաստում է հակասություններով լցված և բևեռացված միջավայրի խորացմանը։
Փաստաբանը ընդգծում է, որ պաշտպանական թիմը դատական քայլերով պայքարում է մարդու արժանապատվության և բարի համբավի ոտնահարման դրսևորումների դեմ։