Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի կոմիտեին մոլորության մեջ գցելով՝ կայացվել էին ոչ իրավաչափ ակտեր. Արտաշատ համայնքին վերադարձվեց ևս մեկ պուրակ

Հուլիս 24,2025 15:59

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 150 քմ մակերեսով հողատարածքը ձևական աճուրդի եղանակով 2012 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի ղեկավարի՝ Վ.Գ.-ի որդուն:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքի սեփականությանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ Արտաշատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 24-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031