«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Կարճ արձագանք Ստոկհոլմի արբիտրաժի երեկվա որոշման վերաբերյալ
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը արգելել է ՀԷՑ-ի պետականացման որևէ փորձ՝ սկսած ակտիվների բռնագրավումից մինչև կառավարման կազմի փոփոխություն։
Ըստ որի արգելել է ՀԷՑ-ի պետականացման որևէ փորձ՝ սկսած ակտիվների բռնագրավումից մինչև կառավարման կազմի փոփոխություն։
Կարդացեք նաև
Արդեն հասցրել եմ խոսել իմ գործընկեր տարբեր միջազգային փաստաբանների հետ՝ թե՛ Նյու Յորքում, թե՛ Ստոկհոլմում, թե՛ Լոնդոնում, և բոլորը միաբերան ասում են, որ չգիտեն մի պետություն, որը չի կատարել միջազգային արբիտրաժի վճիռը։
Ես ապշած եմ մեր պետական պաշտոնատար անձանց հայտարարություններից, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է այն չկատարել կամ չի կատարելու։
Սա նոր իրավական և քաղաքական արկածախնդրություն է, և եթե իշխանությունները գնան դրան, ապա մեր պետությունը հայտնվելու է ծանր տնտեսական հարվածի տակ։