«Դմիտրի Գորդոնի հայտնվելը միշտ էլ սև բիծ է նրանց համար, ովքեր որոշակի հույսեր են կապում Արևմուտքի հետ։ Հիշեք նրա երեքժամյա հարցազրույցը Մինսկում, որն այնուհետև օգտագործեցին նրանք, ովքեր փորձեցին Բելառուսում հակասահմանադրական, հակապետական հեղաշրջում իրականացնել», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում «ծայրահեղական» Դմիտրի Գորդոնի ներկայությունը «պատահական» չէ:
«Ես լիովին համաձայն եմ նրանց հետ, ովքեր Արևմուտքի ձեռքն են տեսնում են այս ամենում: Ինձ թվում է, որ այս ծայրահեղականի այնտեղ տեղափոխումն իսկապես հզոր ազդանշան է», – ասել է Զախարովան։
Ի պատասխան հարցի, թե Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է արդյոք 2020 թվականին Երևանի մոտ խոցված ռուսական ինքնաթիռի և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների սպանության հետաքննություն պահանջել՝ Ալիևի հայտարարությանն ի պատասխան, Զախարովան ասել է, որ անպայման կտեղեկացնի, երբ ինչ-որ բան իմանա այդ մասին։