«Ազատություն». Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու հոդվածներով՝ փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար: Մեղադրյալի աթոռին է նաև Դիանա Գասպարյանի սկեսուրը՝ նույն՝ փողերի լվացման հոդվածով: Երկուսն էլ ստորագրություն են տվել չբացակայելու մասին:
Օրերս, երբ մամուլը գրեց նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացնելու մասին, Գասպարյանի սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը, «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե նման բան կա:
Այսօր, երբ ինքն էլ է մեղադրյալի աթոռին, հրաժարվեց տեղեկություններ փոխանցել. – «Դա ոչ մեկին հետաքրքիր չի»:
Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն չի հերքում, որ մեղադրանքներ է առաջադրել հարս ու սկեսուրին:
Կարդացեք նաև
Նաիրա Բուլղադարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Սա լաւ օրինակ մըն էր՝ նախկիննե՞րն են յանցաւորը, որ Փաշինյանը այս արարածը նշանակեց որպէս Էջմիածնի քաղաքապետ, ու զայն պահեց այդ պաշտօնում, իր ձեռքով ծաղկեփունջներ նուիրեց իրեն…
Մինչ, ամէն դէպքում, առաջին վայրկեանից ՇԱՏ ակնյայտ էր որ սա սխալ անձն էր՝ այդ պաշտօնին համար:
Եւ այսպէս՝ բիւրաւո՜ր «յեղափոխական» նշանակումներ… մինչեւ ամենաբարձր պաշտօնների վրայ… չնայածած՝ սկսեալ վարչապետի պաշտօնից, այդ մէկն ալ նախ՝ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿի քուէներով ԱԺում, ապա բնակչութեան ընտրութեամբ: Հիմա՞ միայն նկատեցին, թէ ինչ տեսակի անձ մըն էր, նա… բայց ինք բացէ ի բաց յայտնած էր, ինքնաբացայայտած էր՝ այդ… տարինե՜ր շարունակ…
հասնում ա
Մ. Հայդուկ Շամլեան