Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.
«Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով:
Հիմա եկեք հասկանանք ինչ՞ու են այս հայտարարությունը հատկապես ծանր տարել իմպիչմենտին բոլոր հնարավոր արդարացումներով չմիացածները`այսուհետև «չմիացողների շարժման» ակտիվ թևը:
Ակնհայտ է, որ քաղաքական օլիմպոսից մեծ լոնքերով իջնում է իրենց առաջնորդը և բոլոր շանսերը արդեն առկա են,որ 2026թ. սպասող «չմիացածների շարժումը» սխալ հաշվարկ անելով չմտնի նույնիսկ ԱԺ,քանի որ հայտնվել է 4% ռեյտինգի շեմին:
Կարդացեք նաև
Հիշելով 2021թ. ու իրենց ախորժակը պատկերացրեք դա ինչ կատաստրոֆա է:
Հիմա Տիգրանի ասածի ո՞ր մասն է սխալ, որ արշավեք անում ՀՀԿ-ի դեմ թե՞ որ ձայներ եք ուզում տանել, կարծում եմ արդար կլինի ասել, որ երկու հարցում էլ դա ճշմարտություն է ու գրեք չգրեք արդեն եղանակ չեք փոխելու, համակերպվեք:
Ի վերջո էդ ձեզ ինչու՞ էր թվում, որ ընդդիմադիր դաշտը ձեր սեփականությունն էր, քաղաքական դաշտը փոխվում է, ուզեք դա թե չուզեք»: