Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը և նրա սուտի արևմտամետ կցորդները նույն` Հայաստանում առայժմ անխափան գործող քարոզչական մեխանիզմն են կիրառում, ցանկացած հակաժողովրդավարական արարք, բռնաճնշում և ապօրինություն արդարացնելով հիբրիդային «ռուսաստրուկների» դեմ պայքարով». Լևոն Զուրաբյան

Հուլիս 24,2025 22:33
levon zurabyan

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ենթարկեցնելով ՆԱԲՈւ և ՍԱՊ հակակոռուպցիոն անկախ մարմինները գլխավոր դատախազին: Անկախ հակակոռուպցիոն մարմինների փակումը Զելենսկին բացատրել է ռուսական գործակալների դեմ պայքարի անհրաժեշտությամբ:

Ռուսական կայսերականության դեմ պայքարով բռնաճնշումներն արդարացնելու մարտավարությունը մինչև վերջերս անվրեպ է գործել , ապահովելով հանրության և Արևմուտքի անվերապահ աջակցությունը: Այս անգամ սակայն Ուկրաինաի ժողովուրդը ոտքի է կանգնել եւ սկսել զանգվածային ցույցեր, բողոքարկելով Զելենսկու որոշումը: Արևմուտքը նույնպես դատապարտել է Զելենսկու քայլերը և պահանջել չեղարկել հրամանագիրը:

Փաշինյանը և նրա սուտի արևմտամետ կցորդները նույն` Հայաստանում առայժմ անխափան գործող քարոզչական մեխանիզմն են կիրառում, ցանկացած հակաժողովրդավարական արարք, բռնաճնշում և ապօրինություն արդարացնելով հիբրիդային «ռուսաստրուկների» դեմ պայքարով:

Կարելի է

– խախտել Սահմանադրությունը,

– ծեծել քաղաքապետարանի չարաշահումների մասին ասող բլոգերներին,

– լուծարել 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցական հաստատությունը եւ նրա հինավուրց կանոնադրությունը,

– ինքնակոչ գրչակների ձեռքով գրել նոր կանոնադրություն, վարչապետի որոշմամբ նշանակել կաթողիկոս, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անվան տակ կառուցել նիկոլապաշտ սինլքորների մի նոր աղանդ,

– Սահմանադրության եւ օրենքների ակնհայտ խախտումով խլել սեփականություն, պարտվել Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանում, հրաժարվել կատարել այդ վճիռը և հարյուր միլիոնների վնաս տալ Հայաստանին, խարխլելով երկրի միջազգային վարկը և ներդրումային մթնոլորտը,

– սարքած գործերով բանտեր նետել քաղաքական հակառակորդներին,

եթե հայտարարում ես, որ այս ամենը արվում է Ռուսաստանի լծից ազատվելու նպատակով:

Արևմուտքն առայժմ աչք է փակում այս ապօրինությունների վրա, բայց Փաշինյանը շատ շուտով իր տխմար հակաժողովրդավարական քայլերով անցնելու է այն գիծը, որն անցավ Զելենսկին:

Բոլոր նրանք, ովքեր այսօր ակտիվ կամ լռելյայն աջակցություն են ցույց տալիս Փաշինյանի այս խելացնոր այլանդակություններին, պատասխանատու են դառնալու Հայաստանը բռնատիրության, ապօրինության և քաոսի ճահիճը մխրճելու համար:

Ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների և մարդու հիմնարար իրավունքների սուտի պաշտպանները դառնալու են այդ արժեքների առաջին գերեզմանափորները:

Եվ հերթական անգամ կպարզվի, որ ժողովրդավարական ազատությունների և իրավունքների միակ պաշտպանն ու պահապանը նորից լինելու է ոտքի կանգնած ժողովուրդը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031