«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար 2 ամսով կալանավորված Ստեփան Սամվելյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
«Անհեթեթություն է մեղադրանքը, չենք ընդունում մեղադրանքը: Մնացած հանգամանքների մասին այս պահին նախաքննության շահից ելնելով՝ չեմ կարող խոսել»,- Aravot.am-ին փոխանցեց Սամվելյանի պաշտպան Լուսինե Հարությունյանը:
Նա նաեւ հայտնեց, որ պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ՝ ինսուլտ ու ինֆարկտ է տարել, Արմավիր ՔԿՀ-ում որտեղ պահվում է, սրտի դեղեր է խմում, որ վիճակը չվատանա:
Արդյոք այս մեղադրանքը ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվելյանին լռեցնելու նպատակ ունի հարցին, փաստաբանը պատասխանեց, որ այդ հարցի վերաբերյալ տեղեկություններ ու գնահատականներ կարող է հայտնել պաշտպանյալի համաձայնության դեպքում, ինչն այս պահին չունի:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը բողոքարկելու է կալանքի որոշումը: