Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չունի իրավասություն չեղարկելու միջազգային դատարանի որոշումը: Նա Հայաստանը վերածում է մեկուսացված պետության, որտեղ օրենքները փոխարինվում են անձնական վենդետաներով. ՌԱԿ

Հուլիս 25,2025 10:23

Ռամկավար կուսակցության հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը միանձնյա կերպով հրաժարվում է կատարել Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային պարտադիր որոշումը՝ պաշտպանելով ոչ թե Հայաստանի, այլ իր անձնական շահերը: Դա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կազմաքանդում:

Որոշումը՝ ի նպաստ Սամվել Կարապետյանի ընտանիքի, պարտադրում է դադարեցնել «Էլեկտրացանցերի» վրա գրոհը, սակայն Հայաստանի իշխանությունը բացահայտ անտեսում է միջազգային իրավունքը՝ վերածելով երկիրը մեկ մարդու քմահաճույքին ենթարկվող հարթակի:

Մենք հայտարարում ենք՝

Փաշինյանը չունի իրավասություն չեղարկելու միջազգային դատարանի որոշումը:

Նրա գործողությունները վտանգում են պետության հեղինակությունը, խոչընդոտում արտաքին ներդրումները ու ժողովրդի բարեկեցությունը:

Նա վերածում է Հայաստանը մեկուսացված պետության, որտեղ օրենքները փոխարինվում են անձնական վենդետաներով:

Ռամկավար կուսակցությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հետեւել Հայաստանի գործողություններին եւ զգուշացնում, որ Փաշինյանի կամայականությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն հայկական տնտեսության, այլեւ իրավակարգի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031