«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռեւս մեկուկես ամիս առաջ` հունիսի 5-ին էր նկարագրել այն սցենարը, որին ականատես ենք լինում իշխանություն-եկեղեցի փոխհարաբերություններում։
– Փաշինյանը երեկ հայտարարեց, որ կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենա, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չի հաստատվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, բոլորին հասկանալի փաստաթուղթ։
– Այս ամենի նպատակն այն է, որ պառակտումից հետո Եկեղեցին չունենա միասնական ճակատ, դիրքորոշում, շարունակի տեւական ժամանակ պառակտված մնալ, մինչեւ անցնեն ընտրությունները, այսինքն՝ նախընտրական ժամանակահատվածում չպետք է լինի Եկեղեցին, պետք է պառակտված լինի, քանի որ Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ճակատում պետք է իր ազդեցությունն իրականացնի։
– Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրենց ծրագիրը Եկեղեցու դեմ չէ, ոչ էլ Ադրբեջանի պահանջն են կատարում, ճիշտ հակառակը՝ Եկեղեցու նորոգման ծրագիր է սա։
Կարդացեք նաև
– Եկեղեցու խնդիրները Եկեղեցու խնդիրներն են, եւ դրանք Եկեղեցու ընթացակարգերով պետք է լուծվեն, եթե կան խնդիրներ, որեւէ մեկի կողմից նորոգման կարիք չկա, մեր՝ աշխարհիկ մարդկանց գործը չէ՝ միջամտել Եկեղեցու խնդիրներին: Բնականաբար, երբ կաթողիկոսի ընտրություն է լինում, այդ ժողովին նաեւ աշխարհիկ մարդիկ են մասնակցում, պատվիրակ են լինում՝ իրենց մասնակցությունը բերելով։
– Իշխանականները պնդում են, որ Եկեղեցում շարունակում են աչք փակել կանոնակարգերի վրա, հետամուտ չեն այդ խնդիրներին, որ հավատացյալ ժողովրդի պահանջն է անբասիր հոգեւորականներ ունենալը։
– Մեր ի՞նչ գործն է՝ գնալ-խառնվել Եկեղեցու հարցերին, իրենք պնդում են, որ առաջնորդվում են իրենց կանոններով, ասում են՝ կարգալույծ արված հոգեւորականներ կան, մեր ի՞նչ խնդիրն է՝ գնալ եւ հետաքրքրվել, թե ում ինչի համար են կարգալույծ անում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: