Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալների արտահոսքը ռեզյումեների կայքից տեղի է ունեցել 2023 թ.-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին

Հուլիս 25,2025 13:10

BOLD LLC (Bold.com- հնարավորություն է տալիս ստեղծել ռեզյումեներ) ընկերությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որի մասին ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։

Արտահոսքը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։ Արտահոսած տվյալները ներառում են օգտատերերի կողմից հարթակում ստեղծված և պահված ռեզյումեները։ Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ դրանք ստատիկ ֆայլեր են, որոնք մուտք չեն ապահովում օգտատերերի հաշիվներին կամ մուտքի հավատարմագրերին։

Ռեզյումեների բովանդակությունը կարող է պարունակել ինչպես հիմնական նույնացուցիչներ, այնպես էլ լրացուցիչ անձնական տվյալներ՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։ Ըստ ընկերության նամակի՝ արտահոսած տվյալները վերաբերում են Հայաստանից 382 անձի։

Խորհուրդ ենք տալիս․
Վերանայել նշված հարթակում պահվող տեղեկությունները,
Զգուշանալ հնարավոր ինքնության գողության կամ տվյալների չարաշահման փորձերից։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031