Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին»-ը շարունակում է արցախահայության անունից ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի անդամ-պետություններին դիմելու ստորագրահավաքը

Հուլիս 25,2025 17:31

«ՄԻԱՍԻՆ» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը շարունակում է ցեղասպանության ենթարկված արցախահայության անունից ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի անդամ-պետություններին դիմելու իր ստորագրահավաքը հետևյալ օրակարգով՝

ա) իր հազարամյա բնակության վայր Արցախի հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքի իրացումը,
բ) գերիների, պատանդների վերադարձ, անհետ կորած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջազգային կենտրոնի ստեղծում՝ նրանց գտնվելու վայրերի ճշգրտման նպատակով,
գ) իր բնիկ հայկական տարածքներում ինքնորոշման իրացված իրավունքի խաղաղ ու անվտանգ վերականգնումը։

Կոչ ենք անում Արցախից բռնագաղթված մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռ չեն ստորագրել, մասնակցել՝ գրելով մեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected] ։

«ՄԻԱՍԻՆ» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման
Համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031