Լրահոս
Օրվա լրահոսը

Անխոցելիության պատրանքը վերջի սկիզբն է

Հուլիս 25,2025 23:40

«Ինչպե՞ս կարող էին այդ մարդիկ (այսինքն՝ հայերը), ովքեր երբեք չէին ապրել այս պատմական, հոյակապ, ադրբեջանական Շուշա քաղաքում և իրականում գրավել էին այն, շրջել այնտեղ», հայտարարում է այս տեսանյութում Միխայիլ Գուսմանը:

Երեկ, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ TASS գործակալության այս 75-ամյա բարձրաստիճան պաշտոնյան հեռացվեց աշխատանքից:

Նրա ազատման պատճառն այն էր, որ նա մասնակցել էր Ստեփանակերտում կայացած Շուշիի մեդիա ֆորումին (2025 թվականի հուլիսի 19-21) և այնտեղ հստակ գովեստի խոսքեր էր ասել Իլհամ Ալիևի հասցեին։

Ընդգծենք, որ 1995 թվականից սկսած, Միխայիլ Գուսմանը Բաքվի լոբբիստն էր ռուսական մամուլում և անձամբ էր լուսաբանել 44-օրյա պատերազմը Ադրբեջանից TASS-ի համար։ Նրա հեռացման պատմությունը հետաքրքիր հնարավորություն է հասկանալու, թե ինչպես է աշխատում Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևի հոգեբանությունը

Այս ֆորումի ժամանակ Միխայիլ Գուսմանը հետևյալ հարցն ուղղեց Ադրբեջանի նախագահին. «Այսօր Ադրբեջանը վարում է բացարձակապես եզակի քաղաքականություն։ Դրա ապացույցն են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Չինաստանի և Եվրամիության հետ նրա համագործակցությունները։ Հարցնել, թե ինչպես է դա ձեզ հաջողվում նույնն է, ինչ հարցնել վիրտուոզ ջութակահարին, թե ինչպես է նա ջութակ նվագում։ Որո՞նք են այս հաջող արտաքին քաղաքականության Ձեր 4-5 սկզբունքները:”

Ահա, ամփոփելով, թե ինչ պատասխանեց նրան Իլհամ Ալիևը.

  1. Ես փորձում եմ, ինչպես անում եմ իմ ժողովրդի համար, չստել իմ օտարերկրյա գործընկերներին։ Իհարկե, եթե հնարավոր է…
  2. Փորձում եմ այնպես անել, որ զրուցակիցներս վստահեն ինձ: Վստահել չի նշանակում համաձայնվել, այլ հավատալ, որ մարդը կպահի իր խոսքը։ Սա է, որ մեզ թույլ տվեց ձեռք բերել միջազգային հեղինակություն։
  3. Հարգել միջազգային իրավունքը: Որպես անջատողականությունից տուժած երկիր, մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, որը կարող է մտահոգել այլ երկրների։
  4. Օգտագործել մեր երկրի աշխարհագրությունը պաշտպանվելու համար ռիսկերից: Մեր երկրի ներսում մենք ռիսկեր չունենք, բոլոր հնարավոր ռիսկերն ունեն արտաքին բնույթ:
  5. Լինել տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ և մասնակցել գագաթնաժողովների: Այս առումով, 2024 թվականի դեկտեմբերին միաձայն ընտրվելով D8-ի անդամ, Ադրբեջանը ամրապնդել է իր հեղինակությունը 
  6. Եվ վերջապես, երբ մենք հաշվի ենք առնում մեր սեփական շահերը, պետք է հաշվի առնենք նաև մեր հարևանների շահերը: Ազգային շահերի պաշտպանությունը շատ կարևոր է, բայց չպետք է չափազանցնենք այն: Մենք միշտ պետք է հաշվի առնենք համատեքստը և աշխարհին նայենք մեր հարևանի պրիզմայով: Այսպիսով, շատ բաներ պարզ են դառնում:

Այս վեց պնդումներից հինգի ճշմարտացիությունը ավելի քան կասկածելի է։ Այնուամենայնիվ, դրանք մեզ տեղեկացնում են, որ Իլհամ Ալիևը կարծում է, որ ինքը պաշտպանված է իր երկրում և որ իրեն հաջողվել է իր ձայնը լսելի դարձնել՝ ուժի միջոցով: Նաև ակնհայտ է, որ միջազգային իրավունքի նրա սահմանումը շատ անձնական է. ով ամենաուժեղն է, նա էլ ճիշտ է։

Նշենք, որ նա ոչինչ չի ասում ամենակարևորի՝ իր երկրի նավթի արտահանման վերաբերյալ։ Հասկանալի լռություն, քանի որ երկու ընկերություններ մեղադրել են Ադրբեջանին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով մատակարարվող նավթը օրգանական քլորիդներ պարունակող վառելիքով աղտոտելու մեջ : Վերջիններս օգտագործվում են նավթի արդյունահանումը մեծացնելու համար: Առաջինը, ով այս պնդումն արել է, երկրի խոշորագույն նավթարտադրող British Petroleum (BP Plc) ընկերությունն է, հաղորդում է Bloomberg-ը:

Հետաքրքիր կլինի ուսումնասիրել Ալիևի վերաբերմունքն այս հարցում առաջիկա շաբաթներին, քանի որ նա ստել է իր գլխավոր ներդրողին…

Ինչու՞ Ստեփանակերտում

Վերադառնալով Միխայիլ Գուսմանին նշենք, որ ռուս ռազմական բլոգերները պահանջում են կառավարությունից պատժել նրան, ինչպես նաև ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովին, Իլհամ Ալիևին ուղղված գովասանքի համար

Հետաքրքիր է նշել, որ 2023-ից օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա-ֆիրումի այս տարվա թողարկումը կազմակերպվել է Ստեփանակերտում: Հարց. Ի՞նչ է կատարվում Շուշիում։

 

Աննա Ազնավուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031