Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԼՂ փախստականների շրջանում մտահոգությունները, շեշտվել է փոխօգնության, փոխընկալման և շարունակական խորհրդակցությունների կարևորությունը

Հուլիս 25,2025 23:45

Հուլիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության փոխնախագահներ Գոռ Պողոսյանը և Սևակ Հակոբյանը, ինչպես նաև կազմակերպության անդամները ՀՀ Լոռու մարզում հանդիպում ունեցան մարզում ժամանակավորապես ապաստանած  բռնի տեղահանվածների հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունում։

Հանդիպման նպատակն էր  ԼՂ փախստականների շրջանում նրանց մտահոգությունների և իրավունքների վերաբերյալ մասնակցային քննարկումների միջոցով առաջնային խնդիրների վերհանումը, քարտեզագրումն ու դրանց լուծման հստակ ուղիների որոնումը։

Քննարկման ընթացքում  տեղահանված անձինք բարձրաձայնեցին իրենց հուզող մի շարք խնդիրներ՝ սոցիալական, հոգեբանական և  իրավական  ոլորտներից։

Շեշտվեց փոխօգնության, փոխընկալման և շարունակական խորհրդակցությունների կարևորությունը՝ խնդիրների հասցեագրման և լուծման ուղիների ձևակերպման նպատակով։

Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին «ԼՂ փախստականների իրավապաշտպան միության» հետևողական գործունեությունը՝ ուղղված տեղահանվածների խնդիրների վերհանմանն ու բարձրաձայնմանը, դրանց կարևորության ընդգծմանը, ինչպես նաև միջազգային կառույցների  հետ հետևողական համագործակցությունը՝ տեղահանվածների հիմնախնդիրները  միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ։

 

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031