Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի քրոջ ընկերությունը մի քանի անգամ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 22 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընկերության հետ նախարարության կնքած պայմանագրերը։
«Փիլաբս»՝ նախարարի քրոջ ընկերությունը
Այսպես, 2022-2023 թվականներին «Փիլաբս» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը երեք անգամ դրամաշնորհ է ստացել ԲՏԱ նախարարությունից։ Ընկերությունը, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման պետական E-register հարթակի, հիմնադրվել է 2019 թվականի հունվարին։
Կարդացեք նաև
Ընկերության իրական շահառուն Էլմիրա Միշայի Բարթելսն է: Ընկերությունը գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան փողոց 7,88 հասցեում։
Հատկանշական է, որ սա բնակելի հասցե է, որտեղ բնակվում է նաև Բարթելսը։ Ավելին՝ այստեղ է գրանցված նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Միշայի Հովհաննիսյանը․ նա միակն է, ում անձնական տվյալները համապատասխանում են ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներին (ծնվել է 1980 թվականի մարտի 19-ին, հայրանունը՝ Միշայի)։
Բարթելսը Վահե Հովհաննիսյանի քույրն է․ համաձայն MyHeritage ազգակցական կապերի վերաբերյալ շտեմարանի, Էլմիրա Հովհաննիսյանը Նյու Յորքում ամուսնացել է Մեթյու Չարլզ Բարթելսի հետ և այժմ կրում է նրա ազգանունը։ Նշենք նաև, որ ըստ Ընտրողների ռեգիստրի՝ Էլմիրա Բարթելսի հետ նույն հասցեում է ապրում նաև նրանց զավակը՝ Դանիել Բարթելս Մեթյու Չարլզը։
Երեք պայմանագիր և արտոնություններ ընկերությանը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համաձայն Armeps էլեկտրոնային գնումների համակարգի, սկսած 2022 թվականից՝ երեք դրամաշնորհային պայմանագիր է կնքել այս ընկերության հետ։
Առաջին դրամաշնորհային պայմանագիրը կնքվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ 10 մլն դրամ արժողությամբ՝ «Puzl-AI սուպերմարկետների լուծում» ծրագրի իրականացման նպատակով։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»