Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի գործիչ․ Ամենօրյա ռեժիմով իմ շփումը տեղահանվածների հետ ցույց է տալիս, որ նրանք գոհ չեն․ «Հրապարակ»

Հուլիս 26,2025 11:51

Օրերս իշխանական լրատվամիջոցները հեռախոսային հարցման արդյունքներ էին տարածում, որն իբր ցույց է տալիս, թե ինչքան գոհ են արցախցիները ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերից: Հարցումն անցկացրել էր Միջազգային հանրապետական ինստիտուտը եւ պարզել, որ հարցին, թե որքանով են քաղաքացիները գոհ կամ դժգոհ ՀՀ կառավարության սոցիալական օգնության ծրագրերից՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, հարցվածների 55 տոկոսը գոհունակություն է հայտնել, դժգոհություն՝ 36 տոկոսը, իսկ 9 տոկոսը դժվարացել է կամ հրաժարվել պատասխանել։

Իր հայրենակիցների խնդիրներով զբաղվող արցախցի գործիչ Լիանա Պետրոսյանը բացահայտել է, որ հարցումներն արվել են ոչ թե տեղահանվածների, այլ տեղաբնակների շրջանում, եւ այդ մասին նշված է հարցման արդյունքներում: «Վերջիններիս պատկերացմամբ՝ կառավարությունն անսահմանափակ աջակցություն է տրամադրում արցախցիներին։ Սրա պատճառն էլ, բնականաբար, կառավարության կողմից պարբերաբար թմբկահարվող «լայնածավալ փոփոխությունները», «լավարկումները» եւ այլ «մեծածավալ» ծրագրերն են, որոնցից, չգիտես ինչու, տեղահանվածներս չենք օգտվում եւ չենք զգում դրանց դրական ազդեցությունը մեր մաշկի վրա»,- գրում է նա իր ՖԲ էջում:

Միջազգային հանրապետական ինստիտուտի մասին նա տեղեկություն չունի: Գիտի միայն, որ այս կազմակերպությունը պարբերաբար կառավարության ռեյտինգը բարձրացնելուն միտված, կառավարությանը գովաբանող արդյունքներ է հրապարակում: Ըստ Լիանա Պետրոսյանի, շատ փոքր է այն մարդկանց թիվը, որոնք գոհ են կառավարության ծրագրերից:

«Մինչեւ հարցումներ չանենք, չենք կարող պնդել, բայց ամենօրյա ռեժիմով իմ շփումը տեղահանվածների հետ ցույց է տալիս, որ նրանք գոհ չեն։ Թե՛ փաստաթղթային քաշքշուկներից, թե՛ մանավանդ բնակվարձի ծրագրի դադարեցումից հետո չեմ կարծում, որ գոհ տեղահանված կգտնենք»,- ասում է զրուցակիցս

 

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրարթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031