Aravot.am-ը Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են արդյոք մամուլում տարածված այն տեղեկությունները, որ դեմ է քվեարկել Եպիսկոպոսաց ժողովի կոշտ հայտարարությանը՝ պատճառաբանելով, որ հավատում է իշխանությունների՝ հրապարակ նետած ահաբեկչության վարկածին:
«Ձեր հարցի վերաբերյալ ասեմ, որ տեղեկությունն ամբողջական չէ: Մեր ժողովների մասին Մայր Աթոռը տալիս է համապարփակ տեղեկատվություն, եւ մենք ավելացնելու բան չունենք»,-ասաց Սրբազան հայրը:
Հիշեցնենք, որ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ Տալլինում հանդիպման ժամանակ հնչեցրած որոշ արտահայտություններ եւս միանշանակ չէին ընդունվել, անգամ Մայր աթոռն էր արձագանքել՝ հաղորդագրության մեջ նշելով. «Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր եւ դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական եւ վերագրելի չեն եկեղեցուն։ Որեւէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն եւ զգուշավորություն դրսևորեն՝ թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար».
Կարդացեք նաև
Իսկ Վազգեն Սրբազանն ասել էր, որ աղոթում են Փաշինյանի` հարեւանների հետ խաղաղության ծրագրերի, Հայաստանի՝ դեպի ԵՄ քայլերի համար, քանի որ, իր ձեւակերպմամբ, քրիստոնեությունը եկել է հենց Արեւմուտքից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ