Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան․ Փաշինյանը Հայաստանն իջեցնում է չճանաչված պետության մակարդակի՞․ Aysor.am

Հուլիս 26,2025 20:55

«Հրապարակումներ եղան, թե Հայաստանը համաձայնել է արտապատվիրակել Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը ամերիկյան ընկերության, Հայաստանի վարչապետը չի հերքել, հայտարարել է, որ դեմ չէ դրան. ստացվում է, որ ցանկացած ոք կարող է ԱՄՆ-ի ցանկացած նահանգում գրանցել կազմակերպություն, այնուհետև ինչ-որ լոբբիստական աշխատանքով հասնել նրան, որ այդ կազմակերպությունը ստանձնի ճանապարհի վերահսկողության իրավունքները։

Այդ ամերիկյան կազմակերպությունը կարող է չէ՞ թուրքերի կամ ադրբեջանցիների ընդունել աշխատանքի, միանշանակ կարող է։ Ինչպե՞ս կարող է պետությունն իր համար կենսական, կարևորագույն հարցը՝ իր ինքնիշխանությունն իր տարածքի վրա զիջի ոչ թե Ամերիկա պետությանը, այլ ինչ-որ անհասկանալի կազմակերպության։ Թող Ամերիկան այստեղ իր զինուժը տեղակայի, ապահովի Հայաստանի անվտանգությունը, հետո նոր արտապատվիրակեն։

Ի դեպ, փորձ արվեց այս մեխանիզմը գործարկել Աբխազիայում, բայց չէ՞ որ Աբխազիան չճանաչված պետություն է, այսինքն՝ Հայաստանի վարչապետը Հայաստանն իջեցնում է չճանաչված պետության մակարդակի՞. ակնհայտ է՝ Հայաստանի իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի շահերը»,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031