Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ լիբանանահայ հայտնի գեղանկարիչ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանի (1943-2017 թթ.) «Ազգի բռնագաղթ» գեղանկարը։ Այն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Հակոբ Փանոսյանի միջոցով Բեյրութից հանձնել է նկարչի զարմուհին՝ Թալին Գանլեջյանը:
1972-2016 թթ․ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանն ունեցել է ավելի քան 40 անհատական ցուցադրություն Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, ԱՄՆ-ում և այլուր։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ