Լրահոս
Օրվա լրահոսը

Այս սուրբ օրը Արցախում հնարավոր չէ նշել․ Հովիկ Ավանեսով

Հուլիս 27,2025 16:17

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ հինգ տաղավար տոներից մեկը, որը խորհրդանշում է Աստվածային Լույսի հայտնությունը մարդկությանը, հավատքի զորությունը և հոգևոր վերափոխման ուղին։ Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Սակայն, ցավով պետք է նշենք, որ այս սուրբ օրը Արցախում հնարավոր չէ նշել։

Պատմական հայկական այս հողում, որտեղ դարեր շարունակ հայ ժողովուրդը պահպանել է իր հավատը, կառուցել եկեղեցիներ և ապրել իր հոգևոր կյանքի համաձայն, այսօր արցախցիները զրկված են այդ ամենից։ Նրանք զրկված են իրենց հողի վրա ապրելու, հավատքը դավանելու և ազգային-եկեղեցական ավանդույթները շարունակելու հիմնարար իրավունքից։

Եվ սա այն պարագայում, երբ միջազգային կոնվենցիաներում կան բազմաթիվ ամրագրված դրույթներ` ազգերի և ժողովուրդների խղճի ու դավանանքի ազատության վերաբերյալ։ Այսօր Արցախում, որտեղ հայ ազգը դարերով կառուցել է եկեղեցիներ ու վանքեր (որոնք իրենց ճարտարապետությամբ համաքրիստոնեական արժեքներ են), ադրբեջանական պետությունը ջնջում է մեր քաղաքակրթական հետքերը։

Այսօր արցախցին իր հազարամյակների բնօրրանից բռնի տեղահանված, իր իրավունքների համար պայքարող ժողովուրդ է, իսկ աշխարհը լուռ է։ Եվ դրա բացատրություններից մեկն այն է, որ այսօրվա աշխարհում ոտնահարված է անգամ Միջազգային իրավունք հասկացությունը, որի բանաձևերին որքան էլ հղումներ արվեն, միևնույն է, տիրապետող գործոնը երկակի ստանդարտներն են։

Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է Վարդավառը նշվում Ստեփանակերտի Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ժամանակ։ Այս տաճարը, ինչպես նաև Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը, կանգնած է ոչնչացման և ձևախեղման իրական վտանգի առաջ։

Լուսանկարների հեղինակ` Էդգար Քամալյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031