Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը․ «Հետք»

Հուլիս 27,2025 22:48

Արդարադատության նախարարությունն առաջարկում է վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում կատարվող հրապարակմամբ։ Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Հիշեցնենք, որ այժմ գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են որոշակի տպաքանակ ունեցող մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ։

Ըստ Արդարադատության նախարարության՝ այդ պահանջն արդիական է եղել նախկինում, երբ տպագիր մամուլը հանրության իրազեկման հիմնական միջոցն էր, և այդպիսի նորմերը միտված են եղել հանրության լայն շրջանակների տեղեկատվության հասանելիությունն ապահովելուն՝ հրապարակային ծանուցելուն։ Նոր օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարումը։ Բացի այդ, տպագիր մամուլում հրապարակման գործընթացը, ըստ նախագծի հիմնավորման, բավականին ծախսատար է։

«Այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի հասանելիության սահմանափակման և լրացուցիչ ծախսերի: Հետևաբար, տպագիր մամուլի հրապարակումները ներկայումս չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև տեղեկատվության տարածման համար»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031