54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը Սերբիայում այսօր ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում երկրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին: Վճռորոշ մենամարտում հայաստանցին միավորներով առավելության հասավ հյուրընկալող երկրի ներկայացուցչի նկատմամբ եւ արժանիորեն նվաճեց հաղթողի կոչումը: Մեր մյուս տղաները՝ 63 կգ քաշային գագիկ Հարությունյանը եւ 80 կգ քաշային Գրիշա Դիլանյանը բավարարվեցին արծաթե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ