Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտնում է, որ Մոսկվայում բնակվող հայ երիտասարդները յուրօրինակ և ոգևորիչ ակցիա են իրականացրել Տիրոջ Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի առիթով Մոսկվայի հայկական եկեղեցու բակում:
Տոնական օրվա ուրախ մթնոլորտի և ազգային երաժշտության ուղեկցությամբ նրանք իրենց զորակցությունն են հայտնել Մայր աթոռին՝ միասնաբար վանկարկելով «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»։
Այս կերպ մոսկվաբնակ հայ երիտասարդները վերահաստատել են իրենց հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, կարևորել են ազգային միասնականությունն ու հոգևոր արժեքների պահպանումը՝ կոչ անելով հայ հասարակությանը լինել միասնական ու հետևողական հայրենի հոգևոր ժառանգության պահպանման հարցում:
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը բարձր է գնահատում նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք ընդգծում են Սուրբ Էջմիածնի և ազգային եկեղեցու անփոխարինելի դերը համայն հայության կյանքում և սատարում մեր հոգևոր առաջնորդներին:
Կարդացեք նաև
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ