Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ չեմ՝ վարձակալից կկարողանա՞նք կոմպենսացիա ստանալ, երբ Կոնսերվատորիայի այգին վերանա. Տիգրան Ավինյան

Հուլիս 28,2025 11:54
By Armineaghayan - Բեռնողի սեփական աշխատանք, CC BY-SA 4.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=67815640

«Կուզեի խոսել խնդիրներից, որոնք առաջանում են տարբեր այգիներում, որոնք քաղաքապետարանի տիրապետման տակ չեն: Օրինակ, կոնսերվատորիայի այգին, որը վարձակալության է տրված երկարաժամկետ, եւ ունենք դատական գործընթաց: Փաստացի դատական պրոցեսների ձգձգումները բերում են մի իրավիճակի, որ այգիները սկսում են չորանալ: Ես, օրինակ, վստահ չեմ՝ մենք հետագայում այդ վարձակալից համապատասխան կոմպենսացիան կկարողանա՞նք ստանալ նույն տրամաբանությամբ, երբ ամբողջ այգին վերանա:

Պարոն Բեգոյան, անկախ նրանից՝ վարձակալած է, թե վարձակալած չի այգին, գնացեք ջրեք, որովհետեւ ուղղակի հետո մե՛նք ենք պատասխան տալու»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա Դավթաշենի այգուն էլ անդրադարձավ, հետաքրքրվեց, թե ինչու կապալառուն չի կարողանում երկար ժամանակ հանձնել այն: Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ նախագիծն արդեն ավարտված է եւ հանձնման փուլում է: Քաղաքապետը դժգոհեց, որ այգին կիսաչոր վիճակում է:

Մանրամասն՝ տեսանյութում

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031