Factor. Գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել հասարակական գործիչ Ազատ Արշակյանի դեմ՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել, որպեսզի Արշակյանը հերքի իր հրապարակային խոսքում հնչեցրած տեղեկությունները։
«Դատարանին խնդրում եմ՝ Ազատ Լևիկի Արշակյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով պատասխանող Ազատ Լևիկի Արշակյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով տեսաուղերձ հրապարակել նույն ԶԼՄ-ներից որևէ մեկի միջոցով, որոնցով արտահայտել էր զրպարտությունները, դրանում նշելով հետևյալը՝
«Ես՝ Ազատ Արշակյանս, 12.07.2025 թվականին լրագրող Նարեկ Կիրակոսյանին, ինչպես նաև 22.07.2025 թվականին Առաջին լրատվականի «Բաց Հարթակ» հաղորդմանը տված հարցազրույցում հրապարակային տեղեկություններ եմ հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, իր կուլտուրան կողոպտելն է, հարկեր չի վճարում և այլ՝ իրականում իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ: Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկությունները զրպարտչական են, սուտ են և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»:
Ներկայացված հայցադիմումով Կարապետյանը պահանջում է Ազատ Արշակյանից բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Կարդացեք նաև
Արաքս Մամուլյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: