Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կարեւոր կետի ենք հասել թվայնացման եւ GIS համակարգի առումով. Տիգրան Ավինյան

Հուլիս 28,2025 13:08

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին զեկուցեցին Երեւանի քաղաքապետարանի տարածատեղեկատվական միասնական GIS համակարգի աշխատանքների մասին:

Քաղաքապետին տեղեկացրին, որ հուլիսի 14-18-ը ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացել է համաշխարհային ամենահեղինակավոր GIS համակարգի օգտատերերի կոնֆերանսը, որին մասնակցում էր 20 հազար մարդ, եւ այդ կոնֆերանսում ներկայացվել է Երեւանի քաղաքապետարանում մեկ տարի առաջ ներդրված միասնական GIS համակարգը:

Նշվեց, որ կոնֆերանսին ներկայացված շուրջ 100 000 նախագծերից Երեւանի քաղաքապետարանի GIS նախագիծը ներառվել է 78 լավագույն նախագծերի ցանկում եւ ստացել  հեղինակավոր մրցանակ:

«Շատ կարեւոր կետի ենք հասել թվայնացման եւ GIS համակարգի առումով, եւ վստահաբար շատ կարեւոր է, որ դա աննկատ չի մնացել»,-ասաց Ավինյանը:

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031