ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը
Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27-ին միայն Սեւանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երեւանից եւ 9 մարզերից։ Ընտանիքով Սեւանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։
Երեւանի եւ հանրապետության ռեստորաններում տեղ ու դադար չկա․ դեռ բոլորովին վերջերս ռեստորան գնալը ճոխություն էր, անհասանելի ճոխություն։ Այսօր Հայաստանում ռեստորաններն ու սրճարանները սնկի նման են աճում, այդ ռեստորաններ եւ սրճարաններ այցելելը ծախս է․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։ Ընդ որում, ընտանիքով ռեստորան գնալու երբեմնի նյարդը լիարժեք վերացած է, որովհետեւռեստորաններնուսրճարաններըվաղուցքրեածինհղփացածներիտիրապետությանտարածքչեն։
Մարդիկ բողոքում են դեպի ԵՄ երկրներ տուրիստական վիզաներ ստանալու հերթերից, որոնք ձգվում են երբեմն 6–7 ամիս․ վիզայի համար դիմելն ինքնին ծախս է, էլ չեմ ասում եվրոպական երկրներ հանգստի մեկնելը, իսկ 2018 թվականից մինչեւ օրս դեպի ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների ուղեւորությունները աճել են պատիկներով։ Հասկանո՞ւմ եք, պատիկներով։ Ամեն ուղեւորություն ծախս է, շոշափելի եւ էական ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչո՞ւ նախկինում այս մասշտաբներով չէր արվում։
Կարդացեք նաև
Այո, կա դժգոհություն, որ կարելի էր օրենքով նախատեսված հարկերի 50 տոկոսը վճարել, մնացած մասի 25 տոկոսը տալ տարբեր պաշտոնյաներին, ու մնացածը պահել․․․ ու ծախսել ավտոմեքենաների՝ ճանապարհային փոսերի մեջ ջարդուփշուր եղած մասերը փոխելու, քառակի ավելի թանկ ավիատոմսեր գնելու, մանկապարտեզների բացակայության պատճառով երեխաներին փողոցներում մեծացնելու հետեւանքների ու առողջապահական ծախսերի եւ այլնի վրա։
Կներեք, բայց սա բացարձակապես անընդունելի դժգոհություն է, որովհետեւ քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքը որքան գումար է ծախսում իր բարեկեցության վրա, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե տեղական եւ պետական բյուջեները որքան են ծախսում քաղաքացիների բարեկեցության վրա։
Իսկ որ այս բանաձեւը աշխատում է, երեւաց հուլիսի 27–ին՝ Վարդավառին։
Այսպես կոչված վարչապետի ոճով հայտնեմ, որ Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով. նախկին տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով` Սևանը որոշել է իջեցնել մակարդակը, բարձր չպահի ԼՏՊ, ՌՔ ու ՍՍ -նների օրոք եղած մակարդակները: Համատարած նշաձողերի իջեցման տխուր արտացոլում: Կարո՞ղ ա զգում ա, որ մտքովն անցնում ա անվանել այն փոշոտ ու գրոշ ու հանձնել թուրքերին…
Էլի փաստերի անպարտաճանաչ շահագործում` նույն հոսքը դեպի Սևանա լիճ կար միշտ: Դեռ սովետների օրոք, իմ ինժեներներ-հայր-մայր ընտանիքը 1-2 շաբաթ ամռանը ապրում էր Սևանի ափին վրանում, հավաքում էինք սունկ (մասլյոնոկ): Ափը միշտ լեփ լեցուն էր:
Նույնը ռեստորանների վերաբերյալ. օրինակ, մեր ընկեր բիզնեսմենը Հայաստան այցելություններից հետո (2003-10թթ.) ամեն անգամ շշմած-զարմացած նշում էր մարդկանց քանակը ռեստորաններում: Ես նույնն եմ հաստատում ՌՔ, ՍՍ օրոք:
Ինչքա՞ն պիտի կատարյալ դատարկ լինի ձեռքբերումների դարանը, որ այսպես կոչված վարչապետը դիմի պլագիարիզմի: Հայ մարդուն իսկապես հիմար-ապուշի տեղ է դրել ստեր ծախելով: Թյու…