Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հաստատել է, որ Սամվել Կարապետյանի փաստաբանները Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտից (SCC Arbitration Institute) պահանջել են վերջինիս ազատ արձակումը նախաքննական կալանքից: Այս մասին տեղեկանում ենք Գրասենյակի՝ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան տրամադրված գրությունից։
Հայցվորները արբիտրաժին խնդրել էին պարտավորեցնել Հայաստանին ազատ արձակել Սամվել Կարապետյանին՝ կալանքը փոխարինելով քրեական օրենսդրությամբ նախատեսված մեղմ միջոցներով (օրինակ՝ գրավով կամ չհեռանալու պարտավորությամբ), և ձեռնպահ մնալ կրկին կալանավորելուց։
Կարապետյանի պաշտպանական խումբը Ստոկհոլմի արբիտրաժին դիմել էր նաև հայցով՝ «հրաժարվել Տաշիր խմբին պատկանող որևէ կազմակերպության, ներառյալ՝ «Տաշիր Կապիտալ», ՀԷՑ և «Տաշիր Պիցցա» ընկերությունների ղեկավարության կամ աշխատակիցների, քրեական հետապնդումից կամ նրանց այլ ձևերով սպառնալուց կամ հետապնդելուց, ինչպես նաև հրաժարվել հետագա խուզարկություններից և առգրավումներից՝ կապված Տաշիր խմբի որևէ շինության հետ, այդ թվում՝ «Տաշիր Կապիտալ»-ի, ՀԷՑ-ի և «Տաշիր Պիցցա»-ի տարածքներում, ինչպես նաև դրանց ղեկավարների և աշխատակիցների բնակության կամ աշխատանքային վայրերում»:
Այս երկու պահանջները, ինչպես նշված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանում, մերժվել են Ստոկհոլմի արբիտրաժի՝ հուլիսի 22-ին կայացրած վճռով։ Արբիտրաժը, սակայն, բավարարել է հայցվորների պահանջների երրորդ խումբը՝ Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնելով դադարեցնել ՀԷՑ-ի պետականացման հետ կապված գործողությունները՝ արգելելով կառավարման փոփոխությունները, լիցենզիաների չեղարկումը կամ գույքի առգրավումը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: