Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրում էին նախորդ իշխանություններին այն ամենի մեջ, ինչ իրենք էին մտադիր անել. Կարինե Նալչաջյանը՝ Փաշինյանի իշխանության մասին

Հուլիս 28,2025 14:24

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի » ակումբում նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այդ օրը համազգային տոն կլինի, հետո ժպտալով ասաց՝ միայն թե փողոցներում խորոված չանեք, ինչպես 2018թ:

«Մեր թշնամիները ճշգրիտ ընտրություն են կատարել, մարդն էլ հիմա ճշգրիտ աշխատում է, հիմա ինչքան ուզում է ասենք՝ ի սեր Աստծո, ի սեր հայրենիքի, մի արա այսինչ բանը, Փաշինյանը դա է անելու: Նիկոլ Փաշինյանից ինչ-որ սպասումներ ունենալը, մեղմ ասած, միամտություն է: Մարդը թշնամաբար է տրամադրված ամեն մի հայկականի դեմ: Նորմալ մարդը, ինչ ազգից էլ լինի, պետք է հայրենիքի զգացողություն ունենա, իսկ եթե չունի նման զգացողություն, ուրեմն այդ մարդը թերի է…

2018-ին, երբ ինքն ասում էր՝ իշխանությունները սա են արել, նա են արել, դա ի՞նչ էր: Դա իրենց մտադրությունների մասին տեղեկություն տալ էր: Փաստորեն, իրենք մեղադրում էին նախորդ իշխանություններին այն ամենի մեջ, ինչ իրենք էին մտադիր անել »,-ասաց հոգեբանը:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, եկեղեցին ընկնի սրանց ձեռքը, եկեղեցին նաեւ հարուստ կազմակերպություն է, եկեղեցին ոչնչացնելուց բացի, խոսքը տվյալ դեպքում նաեւ ախորժակի մասին է…Այո, իրենք վախեցած են, բայց նաեւ վախի մթնոլորտ են տարածում, ինչը բավականին զսպում է մարդկանց: Իրենք շատ լավ գիտեն, որ առանց հասարակության մասնակցության՝ իրենց իշխանությունից հեռացնելը գրեթե անհնարին է,- ասում է Կարինե Նալչաջյանը:- Իրենց վախերի պատճառն է, որ ում մեջ կա հայրենիք՝ իրենց թշնամին են համարում: Իրենց ձեռքին կա հնարավորություն՝ միանգամից նման մարդկանց զրկում են ազատությունից»,:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031