«Ազատություն». «Զանգեզուրի միջանցք» նախագծով ԱՄՆ-ն ու Իսրայելը նպատակ ունեն վնաս հասցնել Իրանի ազգային անվտանգությանը», – նախօրեին հայտարարել է Իրանի հոգևոր առաջանորդ այաթոլա Խամենեիի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ իրականում թաքնված է լայն աշխարհաքաղաքական ծրագիր. – «Իրական նպատակն է թուլացնել «դիմադրության առանցքը», խզել Իրանի կապը Կովկասի հետ և հարավում Իրանի ու Ռուսաստանի դեմ իրականացնել ցամաքային բլոկադա»:
Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը, որը շուրջ 16 տարի զբաղեցրել է արտաքին գործերին նախարարի պաշտոնը, համոզված է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծին աջակցում են ոչ միայն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն, նպատակ ունենալով Ուկրաինայից ճնշումը տեղափոխել Կովկաս, այլև «այդ նախագծին աջակցում են նաև որոշ պանթուրքիստական շարժումներ»:
Խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» նախագծի աշխարհաքաղաքական նպատակների մասին, Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Վելայաթին ընդգծում է՝ Թեհրանը ի սկզբանե հստակ և վճռական կերպով ընդդիմացել է այս քայլերին և նույնիսկ «սահմանին ուժեր է տեղակայել և իրականացնում է կանխարգելիչ զորավարժություններ՝ ցույց տալու համար, որ Իրանի համար ազգային անվտանգությունը կարմիր գիծ է»:
Կարդացեք նաև
Ռուզաննա Ստեփանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: