Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիևը չի ասում, որ պատերազմը այլևս բացառված է: Ասում է՝ պատերազմն «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, կկռահի թաքնված սպառնալիքը. Լևոն Զուրաբյան

Հուլիս 28,2025 17:09

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարություն է արել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ»:

Մեծն «խաղաղարար» Նիկոլ Փաշինյանի քարոզիչները հրճված են, մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց:

Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է: Հաջիևը չի ասում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը կամ ռազմական գործողությունը այլևս բացառված է: Նա որևէ կերպ չի բացատրում կրակոցները և սրումը հայ-ադրբեջանական սահմանում` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հայտարարված համաձայնությունից անմիջապես հետո:

Նա ընդամենը ասում է, որ պատերազմը «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, անմիջապես կկռահի խաղաղասիրության քողի տակ թաքնված սպառնալիքը: Օրակարգը կայուն բան չէ, ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել: Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031