Region Monitor. Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» գործարկման լուրերին՝ նշել է. «Նախ՝ այն, ինչ քննարկվում է, կապ չունի իրական գործընթացների հետ, քանի որ ներգրավված երկրները դա արդեն իսկ հերքել են, և դրանք ընդամենը լրատվամիջոցների հրապարակումներ են։ Բայց նույնիսկ անկախ այդ տեղեկություններից՝ երրորդ կողմերի միջամտությունը լիովին աննպաստ է տարածաշրջանի համար։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: