Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ

Հուլիս 28,2025 21:45

Հուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 462, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 48 և 2126 այլ իրավախախտում։ 158 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 346-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 38-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 81-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 51 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16023 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 320 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 314 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 653, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 4 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 5153, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 154, վարելու ընթացքում ծխելու՝ 403, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 660, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40, արագության գերազանցման՝ 1875 և 4113 այլ իրավախախտում։ 444 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1723-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 271-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 1 բեռնատար, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031