Ձեզ հաջողվել է…
… հայհոյանքը բերել մարդկանց կյանք
… խնջույքը վերածել վեճի
… եղբորը եղբոր դեմ դուրս բերել
Կարդացեք նաև
… սուտը փաթեթավորել և հրամցնել
… պարտվել
… երկիր կորցնել, հայրենիք կորցնել
… բարերար, հոգևորական, հայրենասեր և հայրենանվեր մարդկանց ձերբակալել
… հարձակվել Մայր Աթոռի վրա
… Աստծո անունը զուր տեղը տալ և թույլ տալ, որ մարդիկ այդկերպ վարվեն
… բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ կորցնել և թույլ տալ, որ անարգվեն մեր սրբությունները
… այնպես անել, որ մայրը չկարողանա այցելել իր զավակի շիրիմին. փոխարենը մայրերը Խաչքարի առջևը դրված ծաղկամանով և խնկամանով են փորձում սփոփվել, որ այդպես էլ չեն սփոփվում
… արժանապատիվ հոգևորականին, բժշկին, գիտնականին, զինվորականին, մարզիկին նեղացնել և փորձել արժեզրկել
… հարյուրավոր գերիներ ունենալ և հեռվից նայել, թե ինչպես են թշնամու դատարանում դատում երկրի առաջնորդներին։
Հ. Գ.
Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել։
ՁԵԶ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՁԱԽՈՂՎԵԼ
Տեր Փառեն քահանա Առաքելյան