Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառի տոնախմբությունները նա ներկայացնում է որպես իր իշխանության նկատմամբ հանրային աջակցության ապացույց. «ՉԻ»

Հուլիս 29,2025 09:00

Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ինչ-որ անհեթեթություններ է դուրս տալիս, ու դա անմիջապես առնվազն մեկ-երկու օրով դառնում է «ներքաղաքական օրակարգի» կարևորագույն թեման։ Իրականում այդ գրառումները հետաքրքիր են այնքանով, որ բացահայտում են «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր վարչապետի» հոգեվիճակն ու այն, թե ինչ է նա մտածում ժողովրդի մասին։ Օրինակ՝ Վարդավառի տոնախմբությունները նա ներկայացնում է որպես իր իշխանության նկատմամբ հանրային աջակցության ապացույց, իբր՝ տեսեք, ոչ մի ատելություն ու լարվածություն էլ չկա, մարդիկ երջանիկ են, ապագան արդեն եկել է, և այլն։

Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, իր ասած «աննախադեպ» Վարդավառն իսկապես էլ ժողովրդի մեծ մասի՝ իր բերած ապագայով հիացած լինելու վկայությունն է։ Այդ դեպքում ստացվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ անզուսպ ուրախության էին տրվել, որովհետև երջանիկ են, որ 5 հազար զոհ ենք տվել, որ Արցախը չկա, Հայաստանի ինքնիշխանության վզին կապված թոկը չկա, ամեն օր համազգային նվաստացման ենք ենթարկվում, Սյունիքը վտանգված է, և այլն։ Այ երբ այդ ամենը դեռ տեղի չէր ունեցել՝ մարդիկ այսքան երջանիկ չէին ու այս մասշտաբներով չէին տոնում Վարդավառը, իսկ հիմա՝ խնդրեմ, ապացույցներն ակնհայտ են։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրականում մեր ժողովուրդը միշտ էլ երազել է «պրծնել» Արցախից ու հանգիստ վայելել կյանքը, պարզապես միայն իրե՛ն է հաջողվել իրականացնել այդ երազանքը։ Հասկացա՞ք։ Ինքը հո ինքնագլուխ չի՞ կործանել Արցախը, դա ժողովրդի ցանկությունն է եղել։

Իսկ եթե գտնվեն մարդիկ, որոնք կպնդեն, որ «աննախադեպ Վարդավառը» կապ չունի Նիկոլի բերած արհավիրքների հետ՝ իշխանությունները դրա պատասխանն է՛լ ունեն․ «բա մենք էլ է՛դ ենք ասում, որ ժողովրդին ոչ Արցախն է հետաքրքրում, ոչ հազարավոր զոհերը, ոչ ՀՀ տարածքների օկուպացիան, դա հետաքրքրում է ընդամենը փսևդոէլիտար մի խմբակի»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031